Հիանալի էր Նիկոլի պատասխանը իր «ցավը տանողին». արժանի էր, բացահայտ մերժեց խնդրանքը… Նիկոլն ինչ անում է սրանց հետ, քիչ է անում. Գագիկ Համբարյան

Գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Անհողը ինչ անում է, լավ է անում սրանց

Կապիտուլյանտը գնացել էր Գեղարքունիքի մարզի Վարդենուտ գյուղ, որի 110 հեկտար հողերը կառավարությունը գերակա շահի անվան տակ ինչ-որ ներդողի է տալիս ու քառակուսի մետրը 345 դրամով փորձում է «խլել» գյուղացիներից…

Գյուղացիները բողոքում են այդ որոշման դեմ, բայց Նիկոլին տեսնելուց, զարմանալիորեն սկսեցին ծափահարել…

Ավելին, գյուղացիներից մեկը, որն ավելի ճիշտ է ասել՝«գեղցի» էր, ասեց.«Դուք մեր վերջին հույսն եք, պարո՛ն Փաշինյան, նորմալ փոխհատուցում տվեք, որ մարդիկ սովից չմեռնեն: Էդ գյուղը կկործանվի, ցավդ տանեմ: Քո խղճով…»

Հասկանում եք չէ՞՝ ինչի հետ գործ ունենք…. Մի քծնող և նողկալի զանգվածի, որն իբր չի հասկանում, որ այս հողային «ռեկետի» հեղինակը իրենց կուռք Նիկոլն է ու վերջինիս տեսնելով՝ սկսում են «կապիկ» խաղալ, թե բա՝ «Փաշինյան, ցավդ տանեմ, դու մեր վերջին հույսն ես»…

Այս «գեղցին» շատ լավ գիտի, որ հենց իր սիրելի Փաշինյանն է այս որոշումը կայացրել, որ նրա պատճառով է, իր ասելով, որ նորմալ փոխհատուցում չի տրվում, որ մարդիկ սովից այդ պատճառով չմեռնեն, որ գյուղը կառավարության ղեկավար Նիկոլի որոշման արդյունքում կկործանվի, բայց ստորանում է նրա առաջ, նսեմանում ու քծնում…

Զզվելի էր…

Հիանալի էր Նիկոլի պատասխանը իր «ցավը տանողին». արժանի էր, բացահայտ մերժեց խնդրանքը…

Նիկոլն ինչ անում է սրանց հետ քիչ է անում… Այս անհայրենիք զանգվածը, որի համար Արցախն ադրբեջանական հող է, և նրանք ծպտուն չհանեցին, երբ իրենց սիրելի կուռքը Արցախը նվիրում էր Ալիևին, շատ ճիշտ վերաբերմունքի է արժանանում Նիկոլի կողմից…

Տղեքն էին ափսոս, որ հազարներով զոհվեցին և վիրավորվեցին սրանց համար…»:

Տեսանյութեր

Լրահոս