
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է Մասուդ Պեզեշքիանը

Նախնական տվյալներով՝ Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջատարն է ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Պեզեշքիանը, նա շրջանցել է իր գլխավոր մրցակից Սաիդ Ջալիլիին ՝ պահպանողական թևի թեկնածուին: Ինչպես տեղեկացնում է «IRNA» գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի ընտրական հանձնաժողովը ավելի քան 14 մլն ձայների հաշվարկից հետո։
Հանձնաժողովի տվյալներով՝ Պեզեշքիանը հավաքել է մոտ 5,9 մլն ձայն, Սաիդ Ջալիլին՝ 5,5 մլն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1,8 մլն, իսկ Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 111 հազար ձայն։
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 28-ին։