Ֆոն դեր Լայենը, Կոշտան և Կալլասը հինգ տարով նշանակվել են ԵՄ ինստիտուտների ղեկավարներ

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են առաջիկա հինգ տարում ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին X-ում հայտնել է Եվրոպական խորհրդի հեռացող ղեկավար Շառլ Միշելը՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքները:

Նրա խոսքով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։

Այժմ Եվրախորհրդարանը հուլիսին կայանալիք լիագումար նիստում պետք է քվեարկի Եվրոպական խորհրդի կողմից նշանակված թեկնածուների օգտին, որից հետո որոշումները կմտնեն ուժի մեջ։ Կալլասը կարող է իր պարտականություններին անցնել հոկտեմբերին, Կոշտան՝ դեկտեմբերին, իսկ ֆոն դեր Լայենն արդեն սեպտեմբերին կներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930