
Հարավային Կորեան ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը ՌԴ և Բելառուս արտահանման համար

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը հունիսի 28-ին 243 միավորով համալրել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելել են Ռուսաստան և Բելառուս արտահանել՝ ռազմական նպատակներով օգտագործելու պատճառով:
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ այս ցանկում ներառված են մետաղահատ սարքավորումները, օպտիկական սարքերի մասերը, սենսորները։ Այժմ Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության ցուցակը բաղկացած է 1402 անուն ապրանքից։