Բաժիններ՝

ԱՄՆ-ը կվերսկսի ավիառումբերի մատակարարումներն Իսրայելին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Իսրայելին 500 ֆունտ կշռող ավիառումբերի մատակարարումները, որոնք ապրիլին դադարեցվել էին Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով: Այս մանսին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ մեզ ասել են, որ 500-ֆունտանոց ռումբերը կհանձնվեն Ռաֆահում գործողությունն ավարտվելուց հետո, երկու շաբաթ անց»,-հայտարարել է իսրայելացի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Իսրայել կուղարկվի շուրջ 1,7 հազար 500- ֆունտանոց ռումբ։

Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։

Եվս մեկ աղբյուր պարզաբանել է, որ Իսրայելին մատակարարումների դադարը վերաբերում է միայն 2000-ֆունտանոց ռումբերին։

Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կդադարեցնի առանձին զինատեսակների փոխանցումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ իր երկիրն ամեն դեպքում կշարունակի մատակարարել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ ամեն ինչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930