Բաժիններ՝

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Հայաստանի շախմատի Մ18 տարեկանների ընտրանին նվաճել է Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոնի կոչումը:

Հայաստանը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը և Բենիկ Ագասարովը:

Վերջին խաղափուլում շախմատիստները 3:1 հաշվով հաղթել են Ավստրիայի թիմին: Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տարել են 5 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի են գրանցել և կրել են 1 պարտություն:

Առաջին խաղափուլում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով առավելության է հասել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմի նկատմամբ, երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) է գրանցել Սլովենիայի հետ մրցախաղում, երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին, չորրորդում` 2,5-1,5 հաշվով հաղթել է Իսրայելի գլխավոր թիմին, 5-րդ տուրում 1-3 հաշվով զիջել է Լեհաստանին, իսկ նախավերջին՝ 6-րդ տուրում, 2,5-1,5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի նկատմամբ:

Առաջնության հաղթող է դարձել Իսրայելի թիմը, որն առաջնության շրջանակում միակ պարտությունը կրել է Հայաստանի ներկայացուցիչներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս