Բաժիններ՝

Գողության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ի ժամը 7.40-ին Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի 23-րդ շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 40-ամյա Էդգար Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների թաղամասի տներից մեկում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 49-ամյա Անուշավան Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930