
Դավիթ Հ.-ն տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 25-ին Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: