ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար
Գազայի հատվածում մոտ 2,15 միլիոն խաղաղ բնակչի համար պարենի սուր պակասի խնդիր կառաջանա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են նաև, որ խնդիրը ծառացած է Գազայի բնակիչների 96%-ի հանդեպ։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված կողմնակիցների ներթափանցումից հետոս, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 240 պատանդի առևանգմամբ։ ՀԱՄԱՍ-ից նշել են, որ այդ հարփակումը պատասխանն է Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողություններին։
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին և սկսել է հարվածներ հասցնել տարբեր ուղղություններով: