Բաժիններ՝

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասան Թամայո Փերին զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով

Հավայներում սերֆինգի ժամանակ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասան Թամայո Փերին զոհվել է շնաձկան հարձակման հետեւանքով։

Արտակարգ օգնության ծառայությունները տեղի ժամանակով ժամը մոտ 13.00-ին կանչվել են Մալաեկահանի լողափ։ Բայց Փերին, որը նաեւ փրկարար էր, արդեն մահացած էր, երբ նրան ափ էին հանել ջրային մոտոցիկլով։
Փերին կատարել է ծովահեններից մեկի դերը «Կարիբյան ծովի ծովահեններ. Տարօրինակ ափերում», ֆիլմաշարի չորրորդ ֆիլմում։

Փերին նաեւ խաղացել է «Ողջ մնալ», «Հավայներ Five-0», «Blue Crush» ֆիլմերում եւ «Չառլիի հրեշտակների», «Լրիվ թափով»-ի շարունակություններում, ինչպես նաեւ հայտնվել է Coca-Cola-ի գովազդում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս