Հայաստանի այս Կառավարությունում պրոֆեսիոնալներ չկան. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում է տնտեսությունից քաղաքականությունը չտարանջատել, որովհետև խոսքը ոչ թե քաղաքականության կամ տնտեսության մասին է, այլ տնտեսաքաղաքականության, հետևաբար՝ նախքան ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի մասին խոսելը մենք պետք է ունենանք ազգային օրակարգ, պետության առաջանահերթությունների ցանկ, ինչով պայմանավորված էլ նոր պետք է որոշել, թե Հայաստանին որ միությունն ինչ կտա։
«Պետք է ճշտենք, թե մենք մեր ճանապարհն ո՞ւմ հետ ենք ուզում անցնել։ Այս հարցում, ի դեպ, մեծ անելիք ունեն փորձագետները։ Օրինակ բերեմ, անցյալ տարի Հայաստանը դուրս եկավ մեր տնտեսությանն արտոնյալ պայմաններ տվող GSP համակարգից։ Որևէ մեկը մեր փորձագետներից արդյո՞ք գնաց ՄԱԿ և ասաց, որ մենք բարձր և միջին եկամուտ ունեցող երկիր չենք ու դեռ այդ համակարգով անելու բան ունենք, ոչ, չգնաց»,- այսօր կազմակերպված «Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ընդգծելով՝ պրոֆեսիոնալ տնտեսագետների դերակատարումը նման հարցերում դառնում է առաջնային։
«Ակնհայտ է, որ Հայաստանի այս Կառավարությունում պրոֆեսիոնալներ չկան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։