Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսության պատրաստակամության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակեր երկխոսությունն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ, – ասել է Մակրոնը Generation Do It Yourself-ի փոդքաստում: – Ոչ, վերջին ամիսներին [մենք չենք շփվում], բայց ես չեմ բացառում զրույցի հնարավորությունն այս կամ այն ​​թեմայի շուրջ»:

Մակրոնը նշել է, որ «հավատում է երկխոսության ուժին»։

«Լիովին անկեղծ եմ ասում՝ կարծում եմ, որ միշտ կարևոր է շարունակել երկխոսությունը», – հայտարարել է նախագահը։

Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ ՌԴ նախագահի հետ կքննարկեր, մասնավորապես, «ատոմային էլեկտրակայանների թեման»՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցելու Փարիզի հետ, եթե ֆրանսիական կողմը նման ձգտում ունենա։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ինքը Մակրոնի հետ լավ աշխատանքային հարաբերություններ է ունեցել, սակայն Ֆրանսիայի նախագահը դադարեցրել է դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս