Օրենքի փոփոխությամբ կհստակեցվի երկու եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու ժամկետը. Փոխնախարար

Կառավարությունը նախատեսում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության անցնելու պայմանները։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Գործող օրենսդրությամբ, երբ երկրորդ եղբայրը զորակոչվում է բանակ, ապա իրեն հնարավորություն է ընձեռված դիմել և ծառայել իր եղբոր մոտ նույն զորամասում, սակայն եթե այդ ժամկետը 17 ամսից ավելի է՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ 17-րդ ամսից հետո զորակոչվածը եղբոր մոտ ծառայի։ Եվ այստեղ մենք ժամանակն ենք ավելացնում, որպեսզի երկու եղբայրները կարողանան միասին նույն զորամասում ծառայություն իրականացնել։ Ըստ էության, սա բարելավող նորմ է զինծառայողների համար»,-ասաց Արման Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930