ՔՊ-ի հավաքը խախանդ չի անցել. Փաշինյանն իրեն հատուկ «շուստիությամբ» սկսել է «մաքրել» նախարարին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.Հանքավանում տեղի ունեցած ՔՊ-ական հավաքը, պարզվում է` այդքան էլ հարթ ու խախանդ չի անցել։ ՔՊ-ականների սորոսական ուղղվածության թեւը սկսել է նեղել հարցերով Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես` դժգոհել են որոշ նախարարների աշխատանքից ու հարց բարձրացրել, թե ինչու է հանդուրժում վերջիններիս։
Թիրախում եղել է հատկապես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ում աշխատանքից դժգոհել են համատարած բոլոր թիմակիցները։ Փաշինյանն էլ իրեն հատուկ շուստրիությամբ սկսել է «մաքրել» նախարարին: «Նախարարի փաստաբանն էր դարձել»,-ասում է մեր աղբյուրը։
Հետո էլ թիմին տեղեկացրել է, թե օգոստոսին կարեւոր անելիքներ ունեն, ու յուրաքանչյուրն իր հերթին պետք է հնարավորինս քիչ թշնամիներ հավաքի իր շուրջ։
Ասել է, որ իրենք հիմա լայն հասարակության «պադերժկայի» կարիքն ունեն։ Ու վայն եկել տարել է, թե մեկի պատճառով իրենց դեմ կրքեր բորբոքվեն»: