ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ բոլորին հնարավորություն է տրվել հեռախոսազանգ ունենալ հարազատների հետ կամ տեսաուղերձ հղել։

Հաղորդվում է, որ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։

Տեսանյութեր

Լրահոս