Բաժիններ՝

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. ուղևորներից մեկը մահացել է, կա 7 վիրավոր

Հունիսի 24-ին՝ ժամը 18:53-ին. Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեափանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1984 թ․) և «VAZ» (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1972 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ա․-ն (ծնված 2001 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 2001 թ․), Գ․ Ա․-ն (ծնված 1963 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 1957 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոններ, Ա․ Ն․-ն, Ա․ Ռ․ն և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Հ․-ն (ծնված 1966 թ․) տեղում մահացել է։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ․ Հ․-ի արգելափակված դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս