Բաժիններ՝

Եվրո-2024. Խմբային փուլի արգելքը հաղթահարեցին նաև Իսպանիան և Իտալիան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Իսպանիան և Իտալիան:

Խմբային վերջին տուրում Իսպանիան մրցելով Ալբանիայի հետ` առավելության հասավ նվազագույն հաշվով: Իսպանացիներից աչքի ընկավ Ֆերրան Տարեսը (13-րդ րոպե):

Օրվա մյուս` Խորվաթիա-Իտալիա խաղում, գրանցվեց ոչ-ոքի (1:1): Նախ հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը, սակայն իտալացիներին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման ավելացված 8-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ձականին:

B խմբում առաջին տեղով` 9 միավորով, խմբային փուլի արգելքը հաղթահարեց Իսպանիան: Երկրորդ տեղում Իտալիան է (4 միավոր), որը ևս դուրս եկավ փլեյ-օֆֆ: Խորվաթիան հավաքեց 2, իսկ Ալբանիան` 1 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս