Բաժիններ՝

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ուկրաինայի համար ՌԴ ակտիվներից շահույթի օգտագործման շուրջ

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի ռազմական օգնության համար օգտագործելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Աջա Լաբիբը՝ ժամանելով ԵՄ խորհրդի նիստին։

«Համաձայնությունը ձեռք է բերվել: Մենք կարողացանք այդ ընթացակարգն ապահովել բավականաչափ երաշխիքներով, որպեսզի շահույթն անջատենք ակտիվներից», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Հունգարիան կարող է չմասնակցել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն Ուկրաինայի ռազմական օգնության համար օգտագործելու՝ Եվրամիության որոշման իրականացմանը։

«Մենք հաշվի ենք առնում այն, որ եթե Հունգարիան չի մասնակցել որոշման ընդունմանը, ապա անհրաժեշտություն չկա, որ մասնակցի որոշման իրականացմանը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930