Բաժիններ՝

Արամ Գաբրելյանովը՝ ԵՄ «սև ցուցակում»

Եվոպական միությունը պատժամիջոցների ենթարկվածների «սև ցուցակում» է ներառել Life նախագծի ստեղծող, News Media հրատարակչության գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովին։ Այդ մասին հրամանագիրը տեղադրվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

Փաստաթղթում ասվում է, որ Գաբրելյանովը լրատվամիջոցների խմբի օգնությամբ «տարածել է ագրեսիվ քարոզչություն, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն»։

«Արամ Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններ»,- ասվում է հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս