Բաժիններ՝

Բահրեյնը և Իրանը բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման շուրջ. ԶԼՄ-ներ

Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական ​​լրատվական գործակալությունը։

Կարգավորման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ Զայանիի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հանդիպման ընթացքում, որը կայացել է հունիսի 23-ին Թեհրանում։

Ըստ գործակալության՝ հանդիպմանը «երկու կողմերը որոշել են ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու և նրանց միջև քաղաքական հարաբերությունների վերականգնման ուղիների ուսումնասիրման համար»։

2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը և Մանաման խզեցին դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ: 2023 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։ 2023 թվականի մարտի 12-ին Մանամայում հայտնել էին, որ բաց են Թեհրանի հետ կապերի վերականգնման համար, իսկ մարտի 14-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հավաստիացրել էր, որ Իրանը պատրաստ է զարգացնելու համագործակցությունը բոլոր հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս