Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930