Բաժիններ՝

Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի հրթիռակոծությունից հետո բուժօգնության դիմածների թիվը հասել է 151-ի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ավելի վաղ հայտնի էր 144 տուժածի մասին։

Տուժածներից 82-ը հոսպիտալացվել են:

Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո նահանգապետն արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հունիսի 23-ին, ժամը 12։15-ին ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։ Զոհվել է 5 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930