Բաժիններ՝

Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը և գլխավոր դատախազությունը հայտնում են, որ մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն (ծնված 1986թ.), ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվելու ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել։

Ադրբեջանական ԶԼՄ-ներ մանրամասնում են, որ Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, որսորդական հրացանից կրակ է բացել՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործը վնասազերծվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս