Բաժիններ՝

Փրկարարներն օգնության են հասել մոլորված քաղաքացիներին, որոնցից 13-ը՝ անչափահաս

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 23-ին ժամը 21։42-ին ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են Մայմեխ լեռան ստորոտներից մեկում։

Ինչպես  տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս