Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության հայտարարությունը՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ։

Նախարարությունը բարձր է գնահատել այս կարևոր քայլը:

Իրաքը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական պատասխանատվություն ստանձնել և իրականացնել համապատասխան միջազգային լեգիտիմության վերաբերյալ բանաձևերը, որ երաշխավորվի Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական ազգային նկրտումների իրականացումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930