
Խիզախ և նշանակալի որոշում. Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել ճանաչման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը

Պաղեստինի նախագահությունը բարձր է գնահատել Պաղեստինը որպես անկախ և ինքնիշխան պետություն պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշումը։
Նախագահությունը խորը երախտագիտություն է հայտնել «այս խիզախ և նշանակալի որոշման համար»՝ այն դիտարկելով որպես «առանցքային քայլ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ»։
Նախագահությունը նաև բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ժողովրդի հանձնառությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին և նրա օրինական իրավունքներին՝ իր հողի և ինքնորոշման նկատմամբ: Նախագահության բնորոշմամբ՝ Հայաստանի իմաստուն որոշումը համահունչ է երկու պետություն սկզբունքով լուծմանը, որը բարձր է պահում միջազգային կամքն ու լեգիտիմությունը: