
Փարիզում տղամարդուն մեղադրել են Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու մեջ

Փարիզում երիտասարդին մեղադրանք են առաջադրել քաղաքում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու համար և կալանավորել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ իրավապահները կասկածում են, որ այդ տղամարդը կապ ունի անչափահասի հետ, որին նույնպես հունիսի 13-ին կալանավորել են: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով ՝ երիտասարդները մեղադրվում են այն բանում, որ սոցցանցերի միջոցով բռնի գործողություններ են ծրագրել, մասնավորապես, հրեաների դեմ: