Բաժիններ՝

Եվրո-2024. Նիդերլանդները և Ֆրանսիան չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (D խումբ) Նիդերլանդների ընտրանին մրցեց Ֆրանսիայի հետ:

Լայպցիգում կայացած խաղի մեկնարկում սուր գրոհներ կազմակերպում էր Նիդերլանդների ընտրանին: Ֆրանսիան կարողանում էր դասական գրոհներ կազմակերպել, սակայն երկու թիմերից և ոչ մեկ, չէր գտնում վերջին ճիշտ հարվածի պահը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսում Ֆրանսիայի գրոհները հաջորդում էին իրար: Նիդերլանդներն էլ շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա: Այս խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին:

Նիդերլանդները-Ֆրանսիա` 0:0:

Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Նիդերլանդները կմրցի Ավստրիայի, Ֆրանսիան` Լեհաստանի: Այդ խաղերը կկայանան հունիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս