Դավիթ Բ.-ն հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Թիբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին է ներկայացվել 28-ամյա Դավիթ Բ.-ն, որը 2023 թ. օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: