
Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով 5 մարդ զոհվել է, 44-ը՝ վիրավորվել

Թուրքիայում Դիարբեքիրի Չընար շրջանի և Մարդինի Մազըդաղը շրջանի միջև ընկած հատվածում անտառային հրդեհ է բռնկվել և տարածվել դեպի հարակից բնակավայրեր։
Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Հրդեհի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, տուժել է 44 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։