Բաժիններ՝

Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյան

Լոռու և Տավուշի մարզերում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը: Այս մասին հայտարարվել է Ալավերդիի համայնքապետարանում կայացած տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի նիստի ընթացքում:

Նիստին մասնակցել է նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ զեկուցվել է այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։

Զեկուցվել է նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։

Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս