Քրեակատարողական հիմնարկի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ս․Բ․-ի անվամբ արտերկրից ուղարկված ծանրոցը։

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից, ծանրոցում առկա սննդամթերքի տարաներից մեկում եղել է 20 փաթեթ և 1 տուփ գործարանային արտադրության խաղաքարտ։ Զննելով փաթեթներից մեկը՝ ծառայողները հայտնաբերել են շագանակագույն, փոշենման, կասկածելի զանգված։

Հայտնաբերված 20 փաթեթները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։

Տեսանյութեր

Լրահոս