
ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում հանդիպել է ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով:
Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, այցելել
հայկական ընկերությունների տաղավարներ։
GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։