Եվրո-2024. Մեկնարկում են երկրորդ տուրի խաղերը
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են խմբային երկրորդ տուրի հանդիպումները:
Հունիսի 19-ին կկայանա երեք հանդիպում:
Ժամը 17:00-ին Խորվաթիան ուժերը կչափի Ալբանիայի հետ:
Երևանի ժամանակով 20:00-ին, Գերմանիան կմրցի Հունգարիայի հետ, իսկ 23:00-ին էլ միմյանց դեմ կմրցեն Շոտլանդիան ու Շվեյցարիան:
Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):