Բաժիններ՝

Եվրո-2024. Պորտուգալիան հաղթանակ կորզեց Չեխիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության F խմբի առաջին տուրում Պորտուգալիան մրցեց Չեխիայի հետ:

Լայպցիգում կայացած խաղի մեկնարկում պորտուգալացիները տիրում էին նախաձեռնությանը, իսկ Չեխիայի ընտրանին էլ հիմնականում հակագրոհում էր: Պորտուգալիան շարունակ գրոհում էր, սակայն վերջին հարվածի հստակություն չկար:

Հանդիպման երկրորդ կեսի 62-րդ րոպեին Չեխիան, դիրքային գրոհից հետո` բացեց հանդիպման հաշիվը: Հեռահար դիպուկ հարվածով աչքի ընկավ Պրովոդը:

Պորտուգալիայի ընտրանին պատասխան գնդակը խփեց 9 րոպե անց: Ինքնագոլի հեղինակ դարձավ Հրանաչը: Պորտուգալիան կարողացավ հաղթանակ կորզել հանդիպման ավելացված րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Կոնկաիկաուն:

Պորտուգալիա-Չեխիա` 2:1:

F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիան կխաղա Թուրքիայի, իսկ Չեխիան` Վրաստանի դեմ: Այդ խաղերը կկայանան հունիսի 22-ին:

Պորտուգալիայի ազգային թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն լինելուով ընտրանու մեկնարկային կազմում` պատմական արդյունք գրանցեց: Հարձակվողը միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Եվրոպայի 6 առաջնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս