
Ժորա Լ.-ն ներկայացել է դատարան

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Վանաձորի Հակոբյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժին է տարվել Ժորա Լ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Ժորա Լ.-ն ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: