Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի տարբեր հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նշված ճանապարհի տարբեր հատվածներում մինչև հունիսի 23-ն իրականացվելու են շեպերի հանույթ և քարաթափում։
Ինչպես տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի։