Բաժիններ՝

Եվրո-2024. Բելինգեմի գոլն առաջին հաղթանակը բերեց Անգլիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության C խմբի առաջին տուրում Անգլիան մրցեց Սերբիայի հետ:

Գելզենկիրխենում կայացած խաղի հենց մեկնարկում Անգլիան տիրել էր նախաձեռնությանը և մեկը մեկի հետևից գրոհներ էր կազմակերպում: Անգլիացիներին հաջողվեց գրավել Սերբիայի դարպասը 13-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով` գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Բելինգեմը: Բաց թողած գնդակից հետո սերբերն առավել ակտիվ սկսեցին գործել հարձակման գծում:

Երկրորդ կեսի սկզբում երկու հավաքականները փոխանակվում էին արագ հակագրոհներով: Սերբերը խաղակեսի միջնամասում սկսեցին առավել կտրուկ գործել, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Անգլիան հաղթեց նվազագույն հաշվով:

Սերբիա-Անգլիա` 0:1:

C խմբի երկրորդ տուրում Անգլիան հունիսի 20-ին կխաղա Դանիայի, իսկ Սլովենիա` Սերբիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս