Բաժիններ՝

Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողներին պարտադրում է աշխատանքի ներկայանալ այնպես, ինչպես ՔՊ-ական կանայք՝ մինչ հեղափոխությունը

Առողջապահության՝ մասնագիտությամբ իրավաբան, բայց կոչումով ո՛չ բժիշկ, ո՛չ իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանը, թվում է, թե աղամանները հայի հացի սեղաններից վերացնելու աբսուրդագույն հրամանից հետո այլևս ոչնչով չէր կարող զարմացնել մարդկանց: Բայց փաստորեն կարող է…

Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել այն մասին, որ բուժաշխատողների ձեռքերի եղունգները պետք է կարճ կտրված լինեն, եղունգները մատի թմբիկից բարձր չպետք է լինեն, արգելվում են արհեստական եղունգները, եղունգների վրա լաքի առկայությունը, ձեռքերին զարդերի առկայությունը:

Նման ծանոթացման թերթիկ ուղարկվել է բոլոր բուժհաստատությունների բուժաշխատողներին՝ բաժանմունքների վարիչներին, բժիշկներին, ավագ բուժքույրերին, քույր տնտեսուհիներին, մայրապետներին:

Կարդացեք նաև

Այս ծանոթացման թերթիկը տվել են ստորագրելու բուժաշխատողներին, որոնցից շատերը, սակայն, հրաժարվել են այն ստորագրել: Հատկանշական է, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտած այս հրամանը չկատարողների համար անգամ բավականին պատկառելի տուգանքի չափ է սահմանված:

«Ի՞նչ են նշանակում նման սահմանափակումները… Ինչո՞ւ պետք է հիվանդի մաշկի հետ անմիջական շփում չունեցող բուժաշխատողը ենթարկվի այդ արգելքներին: Մեզ արգելում են անգամ ամուսնական մատանիներ կրել»,- վրդովվել էին 168.am-ի հետ կապ հաստատած բուժաշխատողները:

Երկիրն առողջապահական կոլապսի հասցրած նախարարի բանուգործը փաստորեն բուժաշխատողների եղունքների լաքի, արհեստական թարթիչների ու նրանց կրած զարդերի վերահսկողությունն է, և սա այն դեպքում, երբ առողջապահական լրջագույն խնդիրների մասին բարձրաձայնվում է ամեն քայլափոխի՝ սկսած իրենց ներդրած անտրամաբանական համակարգերից՝ մինչև չգիտես ինչպես ու ինչու Հայաստան ներկրված անորակ դեղորայք՝ օրինակ, դիաբետիկների համար, մինչև էլեկտրոնային դեղատոմսեր ու այլ նորարարություններ»:

Տեսանյութեր

Լրահոս