
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև իրավիճակը ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված։
Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ուրվագծվել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ հիմնարար գնահատականները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը նաև հավելել է, որ նախարարները համադրել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերի վերաբերյալ դիրքորոշումները։
Ավելի վաղ Մոսկվայում հանդիպում էր տեղի էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև, որի ընթացքում քննարկվել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։