«Ջրառի» խողովակները գողացել էին
Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մի կյուրինցի և մի էրեբունցի Խարբերդում գտնվող ոռոգման ջրագծի մոտից գողացել են խողովակներ: Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց: Պարզվեց, որ հունիսի 1-ի ցերեկը Նոր Կյուրին գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդն է գողացել խողովակները, որոնք տեղափոխել է Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 40-ամյա բնակչի բեռնատարով:
Բացատրական աշխատանքի արդյունքում նորկյուրինցին ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել արարքը: Նա նաև հայտնել է, որ խողովակները նույն օրը վաճառել է Այնթապ գյուղում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում:
«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է ավելի քան մեկ միլիոն դրամի վնաս:
Դեպքի հանգամանքները պարզվում են: