Բաժիններ՝

Մալավիի փոխնախագահը զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

: Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էին Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող 9 անձինք: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը:

Չիլիմայի և ինը մարդկանց մահը, որոնք գտնվում էին ինքնաթիռում, հաստատվել է Մալավիի նախագահի գրասենյակի կողմից։

Ինքնաթիռը վերելք էր կատարել հունիսի 10-ի առավոտյան` մայրաքաղաք Լիլոնգվեից, և պետք է նշանակման վայր հասներ 45 րոպեից։ Վերելքից կարճ ժամանակ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Միջադեպի մասին հաղորդագրությունից հետո երկրի նախագահ Լազարուս Չակվերան չեղարկել է պլանավորված ուղևորությունը Բահամյան կղզիներ։

Մալավիում սուգ է հայտարարվել։

Չիլիման Մալավիի փոխնախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 2014 թ. մայիսին։ 2020 թ. նա երկրորդ անգամ է երդում տվել այդ պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930