Բաժիններ՝

Ռուսաստանն ու Բելառուսը սկսել են միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը

Ռուսաստանում մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը՝ Բելառուսի մասնակցությամբ:

«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստության հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական ​​կիրառման համար», – հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Ըստ գերատեսչության՝ զորախաղերի նպատակն է պահպանել ստորաբաժանումների պատրաստվածությունը երկու երկրների ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական ​​կիրառման համար՝ ապահովելու Միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Զորավարժությունների առաջին փուլն սկսվել է մայիսի 21-ին։ Դրանք անցկացվում են Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Նախագահը զորավարժություններն անվանել է «պլանային աշխատանք»։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ զորախաղերը հարկավոր է դիտարկել արևմտյան քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930