
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՍՈւ-34 ռմբակոծիչը կործանվել է Հյուսիսային Օսիայում

Հյուսիսային Օսիայում կործանվել է ռուսական Սու-34 ռմբակոծիչ, անձնակազմը զոհվել է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության լեռնային տեղանքում պլանային ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը», – հունիսի 11-ին հայտնել են գերատեսչությունում։
Ըստ հաղորդագրության՝ ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում: Գետնին ավերածություններ չկան: Ավիավթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։
Հյուսիսային Օսիայի օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են, որ լեռներում կործանված ինքնաթիռում եղել են երկու օդաչուներ: