Բաժիններ՝

Գործարար Վաչե Մանուկյանը ցանկանում է գնել «Էվերթոն» ակումբը

Լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու պայքարին:

Այս մասին գրում է The Guardian-ը:

Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «Էվերթոն»-ը գնելու համար՝ ներդրողների ներգրավելով նաև ԱՄՆ-ից և Ծոցի երկրներից։

Բացի Վաչե Մանուկյանից, անգլիական ակումբի գնման գործընթացին մասնակից են ուզում դառնալ նաև MSP Sports Capital-ի սեփականատերերը, ինչպես նաև բրիտանացի գործարարներ Էնդի Բելլն ու Ջորջ Դաունինգը:

Վաչե Մանուկյանը իր կարիերան սկսել է Միացյալ Թագավորությունում՝ աշխատելով որպես փաստաբան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս