Եվս մի կարևոր առողջապահական ոլորտ կկործանվի. Ահազանգ

Եվս մի կարևոր առողջապահական ոլորտ կկործանվի: Այս մասին facebook-ի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանտ:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիս ամսին ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կետրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բազմաբովանդակ նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին՝ բարձրաձայնելով իրենց տնօրենի աշխատանքային պայմանագրի երկարացման խնդիրը:

Նամակում շատ մանրամասն նշված էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Մհեր Սպանդարի Բիշարյանի հարուստ կենսագրությունը, Արցախյան պատերազմներին մասնասկցությունը, իր անբողջ կյանքի նվիրվածությունը առողջապահական համակարգին(կենսագրությունը հղումով), սակայն ներկայիս կառավարությունը, չունենալով պրոֆեսիոնալների կարիք, վաղը կդադարեցնի ՀՀ ԱՆ«Դատաբժշկական Գիտագործնական Կետրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Սպանդարի Բիշարյանի հետ պայմանագիրը և կնշանակի մի «մտերիմի», որի արդյունքում ևս մի կարևոր առողջապահական ոլորտ կկործանվի……..

Հ.Գ.Նամակը վերահասցեագրվել է ՀՀ առողջապահության նախարարություն, որը մնացել է արհամարված և անպատասխան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930