Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», – ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ շարժումը պատրաստ է «դրական վերաբերմունք ցուցաբերել ցանկացած նախաձեռնության նկատմամբ, որը կապահովի հրադադարը»։

Հունիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Եգիպտոս և Իսրայել։ Մերձավոր Արևելք իր ուղևորության ընթացքում Բլինքենը նաև կայցելի Կատար և Հորդանան։

Սա ԱՄՆ պետքարտուղարի ութերորդ այցն է մերձավորարևելյան տարածաշրջան այն ժամանակից ի վեր, երբ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը հարձակում կատարեց Իսրայելի վրա՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 253-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 37 000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս