Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ
Կրասնոյարսկի երկրամասի դատարանը չորս ադրբեջանցու մեղավոր է ճանաչել 2023 թ. օգոստոսին Կրասնոյարսկի Շարիպովո քաղաքում տղամարդու սպանության և ամուսնական զույգի սպանության փորձի մեջ: Այս մասին «Ինտերֆաքս»-ի թղթակիցը հայտնում է դատարանի դահլիճից։
«Դատարանը որոշում է ընդունել մեղավոր ճանաչել ամբաստանյալներին…. (նրանցից մեկին) դատապարտել է 17 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: (Խմբ․՝ մյուսները դատապարտվել են) յուրաքանչյուրը 4 տարի ժամկետով ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում», – ասել է դատավոր Անդրեյ Արտեմենկոն։
Բացի այդ, հանգուցյալի մերձավոր ազգականի օգտին ամենաերկար պատիժը ստացած անձից բռնագանձվել է բարոյական վնասի փոխհատուցում՝ 1 մլն ռուբլու չափով։
Ինչպես «Ինտերֆաքս»-ին պարզաբանել են Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ամբաստանյալները ֆիզիկական անձի հետ պայմանագրով աշխատել են Ռուսաստանում՝ կատարելով ավտոճանապարհային աշխատանքներ։
2023 թ. օգոստոսին Շարիպովոյում չորս ադրբեջանցի էր ձերբակալվել տեղի բնակիչների հետ մահացու ծեծկռտուքի գործով։
Հետաքննության վարկածով՝ Շարիպովոյի 6-րդ միկրոշրջանում վիճաբանություն է տեղի ունեցել Ադրբեջանի երեք քաղաքացիների և տեղի երեք բնակիչների միջև. «հարբած վիճակում գտնվող կասկածյալները հետամտել են անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգն ու նրանց ծանոթը պաշտպան են կանգնել նրան»:
Ինչպես նշում է հետաքննությունը, օտարերկրացիները կանչել են իրենց ընկերոջը, որը բերել է ամրան և երկու շինարարական քլունգ-մուրճ, որից հետո չորս հոգով նրանք հարձակվել են տուժածների վրա և ամրանով ու մուրճերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրանց։ Ամբաստանյալներից մեկն իր մոտ եղած դանակով հարված է հասցրել: Դանակով ստացած վերքերից 30-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա տուժողն ու նրա 25-ամյա կինը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։