Բաժիններ՝

Նեթանյահուն ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին հորդորել է վերանայել կառավարությունը լքելու որոշումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդդիմության առաջնորդ Բենի Գանցին կոչ է արել վերանայել կառավարությունից հեռանալու իր որոշումը: Այս մասին Նեթանյահուն գրել է X սոցիալական հարթակի իր էջում:

«Իսրայելը մի քանի ճակատով գոյութենաբանական պատերազմ է մղում: Բենի՛, հիմա արշավը լքելու ժամանակը չէ, հիմա ջանքերը միավորելու ժամանակն է», – գրել է նա։

Նեթանյահուն իր հայտարարության մեջ խոստացել է շարունակել պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ, չնայած կենտրոնամետների առաջնորդի հեռանալուն։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք կշարունակենք այնքան, մինչև հաղթանակ տանենք և հասնենք պատերազմի բոլոր նպատակներին, առաջին հերթին՝ մեր բոլոր պատանդների ազատ արձակման և ՀԱՄԱՍ-ի վերացման», – հավելել է նա։

Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը հունիսի 9-ին հայտարարել է վարչապետի հետ տարաձայնությունների պատճառով կառավարությունը լքելու իր որոշման մասին։

«Նեթանյահուն մեզ թույլ չի տալիս դեպի հաղթանակ շարժվել Գազայի հատվածում: Ուստի ես այսօր կառավարությունից հեռանում են ծանր սրտով», – հայտարարել է Գանցը:

Նա նաև Նեթանյահուին կոչ է արել նշել ընտրությունների ստույգ ամսաթիվը, որոնք պլանավորված են 2024 թ. աշնանը։

Մայիսին Գանցը կոչ էր արել մինչև հունիսի 8-ը հաստատել Գազայի հատվածում նպատակներին հասնելու գործողությունների ծրագիրը և սպառնացել, որ հակառակ դեպքում կլքի կառավարությունը։

Ներկայիս արտակարգ կառավարությունը Նեթանյահուի կողմից ստեղծվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Բացի Նեթանյահուի կողմնակիցներից, այս կաբինետում տեղ են գտել մի քանի ընդդիմադիրներ, որոնցից առավել հեղինակավորը Գանցն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930