Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ նշելով, որ Ալիևը Թուրքիա է մեկնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրավերով։

Նշվում է, որ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։

Քննարկվելու են նաև երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930